«Ռուսավիացիան» մարտի 27-ի ժամը 00:00-ից դադարեցնում է բոլոր տեսակի օտարերկրյա չվերթներն ու ավիահաղորդակցությունը


«Ռուսավիացիան» մարտի 27-ի ժամը 00:00-ից դադարեցնում է բոլոր տեսակի օտարերկրյա չվերթներն ու ավիահաղորդակցությունը
Մարտ 26 20:52 2020

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։

Բացառություն կկազմեն օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովող, (ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան), ինչպես նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով իրականացվող չվերթների։

Այս մասին հայտարարություն է տարածել նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected]  Հեռախոս +33 6 95 10 39 27»։