Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը՝ կարանտինի վայր


Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը՝ կարանտինի վայր
Մարտ 26 20:31 2020

Ծաղկաձորի «Նաիրի»  հանգստյան տունը նույնպես կծառայի որպես վարակից մեկուսացվածների վայր։ Այս մասին հյուրանոցի ղեկավարությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

 

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- ասվում է գրառման մեջ։



loading...