Չինաստանը ռեկորդային՝ 1.6 մլն տոննա նավթ է ձեռք բերել Ռուսաստանից


Չինաստանը ռեկորդային՝ 1.6 մլն տոննա նավթ է ձեռք բերել Ռուսաստանից
Մարտ 26 19:41 2020

Չինաստանը ռեկորդային 1.6 մլն տոննա ռուսական նավթ է գնել, որը պետք է մատակարարվի առաջիկա 4 ամիսների ընթացքում:

 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով առևտրականներին, վերջիններս գործարքը կնքել են՝ օգտվելով ռուսական Urals տեսակի նավթի ցածր գներից և Եվրոպայում պահանջարկի նվազումից: Հունվարին Չինաստանը ևս ռեկորդային քանակությամբ ռուսական նավթ էր գնել՝ 1.2 մլն տոննա:

 

Գործակալության զրուցակիցները նշել են, որ չինական Unipec ընկերությունը 800 000 տոննա նավթ է ձեռք բերել, որը պետք է մատակարարվի մարտի երկրորդ կեսին, ինչպես նաև ևս 500 000 տոննա, որը պետք է մատակարարվի ապրիլին: Բացի այդ, ևս 300 000 տոննա նավթ պետք է Չինաստան ուղարկվի ապրիլին, որը պատվիրել է անգլո-հոլանդական Shell ընկերությունը: