ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարարը. CNN

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարարը. CNN
Մարտ 26 19:27 2020

ԱՄՆ-ում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:

 

Ինչպես հայտնում է CNN-ը, ծնունդով հնդիկ խոհարարը մահացել է չորեքշաբթի Նյու Ջերսի նահանգում: Վերջինս 59 տարեկան էր:

 

«Մեծ վշտով հայտնում ենք շեֆ խոհարար Ֆլոյդ Քարդոզի մահվան մասին»,- հայտնում է Մումբայում գործող Hunger Inc. Hospitality հաստատությունը, որտեղ վերջինս աշխատում էր որպես խոհարարական գծով տնօրեն:

 

Քարդոզի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 18-ին և բուժում էր ստանում Նյու Ջերսիի բժշկական կենտրոնում:

loading...