Մեծ Բրիտանիայում կինը կորոնավիրուսով չվարակվելու համար հսկայական թափանցիկ գնդի մեջ մտած է գնացել սուպերմարկետ (տեսանյութ) Daily Mail


Մեծ Բրիտանիայում կինը կորոնավիրուսով չվարակվելու համար հսկայական թափանցիկ գնդի մեջ մտած է գնացել սուպերմարկետ (տեսանյութ) Daily Mail
Մարտ 26 19:08 2020

Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով չվարակվելու համար մարդիկ ծայրահեղ քայլերի են դիմում, գրում է Daily Mail պարբերականը: 

 

Անգլիայի հյուսիսում գտնվող Կենտ կոմսության Հերն Բեյ քաղաքի մի բնակչուհի սուպերմարկետ է գնացել հսկայական թափանցիկ գնդի մեջ մտած։
Առևտրի կենտրոն հասնելուն պես կինը սուպերմարկետի աշխատակցին խնդրել է զամբյուղի մեջ դնել իր ընտրած ապրանքները։

Ականատեսներից մեկը կատարվածը տեսանկարահանել և հրապարակել է համացանցում, որն էլ արագորեն տարածվել է սոցցանցերում։

Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 9529 մարդ, ապաքինվել է ավելի քան 135 հոգի։ Երկրում հիվանդությունից մահացել է 465 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ։

 



loading...