Առաջին զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի


Առաջին զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի
Մարտ 26 18:56 2020

Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

 

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները:

 

Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ:



loading...