Դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին

Դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին
Մարտ 26 18:42 2020

Մարտի 25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, Շավարշ Փ.-ն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, Թոթովենցի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հանկարծամահ է եղել իր պապիկը՝ 82-ամյա Ռազմիկ Թ.-ն:

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Շավարշ Փ.-ն, որը Հանրապետությունում գործող փաստաբանական ընկերություններում մեկում փաստաբան է, հայտնել է, որ պապիկի դին տեղափոխել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դիահերձարան եւ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում դիահերձարանում գողացել են հանգուցյալի մատի ոսկյա մատանին:

 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

loading...