Վատառողջ դատապարտյալները գիշերել են հիվանդանոցի բակում


Վատառողջ դատապարտյալները գիշերել են հիվանդանոցի բակում
Մարտ 26 14:35 2020

«ՍՕՍ, փրկեք մահից» պաստառը պահած դատապարտյալներից մեկը՝ Վրեժ անունով, երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Քսան-քսանհինգ հոգի հիվանդանոցի մասնաշենք չեն տեղափոխվել, նույնպես գիշերը մնացել են բակում, սպասելով, իրենց տեղափոխմանը:

 

Դատապարտյալ Արսեն Քյաբաբչյանին կես ճանապարհից հետ են բերել, վիճակը վատանալու պատճառով:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատապարտյալների հիվանդանոցից աղաղակներ են լսվել: