Ռուանդայում կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած բնակչին. BBC


Ռուանդայում կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած բնակչին. BBC
Մարտ 26 18:22 2020

Ռուանդայում, որտեղ համընդհանուր կարանտին է հայտարարվել եւ տնից դուրս գալն արգելվում է, բնակիչներից մեկը ձկնորսության է դուրս եկել Նյաբարոնգո գետի վրա, որտեղ նրա վրա կոկորդիլոս է հարձակվել:  Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ռուանդայի հարավային Կամոնի շրջանի ղեկավար Էլիս Քայթեսիին:

 

«Նրան սպանել եւ կերել է կոկորդիլոսը,- հաստատել է Քայթեսին:- Այս անձը խախտել է տանը մնալու մասին կարգադրությունը` այդպիսով հայտնվելով այն քիչ քաղաքացիների շարքում, ովքեր չեն համագործակցում իշխանությունների հետ կորոնավիրուսի դեմ պայքարում»: