Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ


Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Մարտ 26 18:16 2020

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել, հաղորդում է «Ալիք Մեդիան», վկայակոչելով Jnews-ն:

 

Լրատվականը նաեւ գրում է, որ տեղում չկան շտապօգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում:

 

Նշվում է, որ կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:

 

Առայժմ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։