72-ամյա կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է․ ԱՆ72-ամյա կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է․ ԱՆ


72-ամյա կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է․ ԱՆ72-ամյա կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է․ ԱՆ
Մարտ 26 18:08 2020

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված 72-ամյա պացիենտը մահացել է։

 

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

 

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։