ՌԴ-ում կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցության դադարեցումից հետո ՀՀ-ՌԴ որոշ չվերթեր դեռ չեն չեղարկվել. չվերթերի ցանկն ամեն պահի կարող է փոփոխվել


ՌԴ-ում կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցության դադարեցումից հետո ՀՀ-ՌԴ որոշ չվերթեր դեռ չեն չեղարկվել. չվերթերի ցանկն ամեն պահի կարող է փոփոխվել
Մարտ 26 17:36 2020

ՌԴ կառավարության՝ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը տրված կարգադրության համաձայն՝ մարտի 27-ից ամբողջովին կդադարեցվի կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը:

Սրանով պայմանավորված՝ հնարավոր են նաև ՌԴ-ից ՀՀ չվերթների չեղարկումներ, որոնց մասին Tert.am-ը տեղեկություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Այսպիսով՝ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ և ՀՀ-ից չվերթեր իրականացնող ավիաընկերություններն, ըստ այս պահին եղած տեղեկությունների, իրականացնելու են հետևյալ չվերթերը՝

 

· «Ուրալ Էյրլայնզ»-ն իրականացնելու է Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ մարտի 27-ի չվերթերը, Սոչի-Երևան-Սոչի մարտի 28-ի չվերթերը, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար մարտի 27 -ի չվերթը
· «Աերոֆլոտ»-ն իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա մարտի 23-ից մինչև ապրիլի 30-ը օրական 2 չվերթ,
· «ՍԻԲԻՐ»-ն իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա մարտի 20-ից օրական 1 չվերթ
· «Նորդ Վինդ»-ն իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա 28-ի չվերթը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ընդգծում են՝ հնարավոր են արագ զարգացումներ և փոփոխություններ, ուստի հորդորում են հետևողական լինել և հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։

Tert.am



loading...