Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում

Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում
Մարտ 26 16:53 2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են երևանյան սուպերմարկետներից մեկի հատակին արված՝  սոցիալական հեռավորությունը պահպանելու մասին նշումները:

«Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ կանգնելու նոր մշակույթ»,- գրել է նա:

loading...