Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. պարզաբանում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. պարզաբանում
Մարտ 26 16:11 2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել:

«politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել:

Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

loading...