Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացի չի մահացել. հերքում


Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացի չի մահացել. հերքում
Մարտ 26 16:03 2020

Գյումրու ԲԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հերքում

Քիչ առաջ Politik.am կայքը տեղեկություն էր տարածել, որի համաձայն Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է 70 ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է կորոնովիրուս:

Տեղեկացնում ենք, որ նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանն առ այն, որ Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով քաղաքացու մահ է արձանագրվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ենթադրյալ անձը, որի մասին հայտնում է լրատվամիջոցը Գյումրու բժշկական կենտրանում հոսպիտալացված չի եղել:

Գյումրու բժշկական կենտրոնը չի զբաղվում կորոնովիրուսով վարակված պացիենտների բուժմամբ:

Politik.am-ին եւ տեղեկությունը վերահրապարակած այլ լրատվամիջոցների խնդրում ենք տարածել սույն հաղորդագրությունը»:



loading...