Ռուսական նորաձեւության բրենդն այժմ հնդկաձավար է վաճառում


Ռուսական նորաձեւության բրենդն այժմ հնդկաձավար է վաճառում
Մարտ 26 15:59 2020

Ռուսական 12storeez բրենդը  կսկսի վաճառել հնդկաձավար։ Ապրանքանիշի կայքում կարելի է գնել կանաչ եւ սովորական շագանակագույն հնդկաձավար։ 400 գրամանոց մեկ փաթեթի գինը 10 ռուբլի է: Երբ հնդկաձավարը վաճառքի կհանվի, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հնդկաձավարը դարձել է կորոնավիրուսային պանդեմիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը, քանի որ հենց այդ արտադրանքն են քաղաքացիները սկսել զանգվածաբար գնել զուգարանի թղթի, ախտահանող միջոցների եւ պաշտպանիչ դիմակների հետ միասին՝ ինքնամեկուսացման նախապատրաստվելիս: