Հրապարակվել է Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու անունը․ #РИАНовости


Հրապարակվել է Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու անունը․ #РИАНовости
Մարտ 26 11:20 2020

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդն Ուհանի ծովամթերքների շուկայում ծովախեցգետին վաճառող կինն է եղել՝ Վեյ անունով: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին, անհայտ պատճառով, նա ջերմել է, ապա դիմել կլինիկա: Վաճառողուհին պատմել է, որ նախկինում կլինիկաներում նրան ջերմիջեցնողների ներարկումն օգնել է, իսկ հաջորդ օրը նրա առողջական վիճակը բարելավել է: Սակայն այս անգամ նույնիսկ երկու ներարկումը չի օգնել:

Դեկտեմբերի 16-ին Վեյը դիմել է Հուաչժունի Գիտության ու տեխնոլոգիաների համալսարանի «Сехэ» հիվանդանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ նա առաջին մարդն էր, ով Ուհանի շուկայում ունեցել է կորոնավիրուսի վարակի հաստատված դեպք:

Թերթին հաջողվել է նաև ճշտել առաջին վարակվածների ցանկը: Ըստ այդ տվյալների՝ վարակվածներից 24-ն այցելել են Ուհանի շուկա, նրանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել: