Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա


Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա
Մարտ 26 15:09 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանալու: Այս մասին այսօր` մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ Ամրամ Մակինյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: