1.Նապոլեոն Բոնապարտ

Միֆ. Նապոլեոն Բոնապարտը կարճահասակ է եղել:
Փաստ. Իրականում միապետը ունեցել է 1.70 սմ հասակ:
2. Վինսենթ վան Գոգ

Միֆ. Վան Գոգը կտրել էր ականջը:
Փաստ. Հայտնի նկարիչը կտրել էր ընդամենը ականջի ներքևի մի փոքր մասը:
3.Ալբերտ Էյնշտեյն

Միֆ. Էյնշտեյնը վատ է սովորել դպրոցում:
Փաստ. Ապագա ֆիզիկոսը լավ է սովորել դպրոցում, հատկապես փայլել է բնական գիտություններում և մաթեմատիկայում:
4.Թոմաս Էդիսոն

Միֆ. Թոմաս Էդիսոնը հորինել է լամպը:
Փաստ. Էդիսոնը պարզապես գտել էր մեթոդ, որը թույլ էր տալիս լամպը ավելի երկար վառվեր:
5. Իսահակ Նյուտոն

Միֆ. Ձգողականության մասին գաղափարը ի հայտ է եկել, երբ նրա գլխին խնձոր է ընկել:
Փաստ. Իրականում խնձորը ընկել է գետնին՝ անմիջապես իր կողքին: Բայց հենց դա հիմք հանդիսացավ իր հանճարեղ մտքի համար:
6. Ֆերնան Մագելլան

Միֆ. Ֆերնան Մագելլանն է կատարել առաջին ճանապարհորդությունն աշխարհի շուրջ:
Փաստ. Նա մահացել է ճանապարհորդության ընթացքում, իսկ իր արշավախումբը շարունակել է իր գործը:
7. Կլեոպատրա

Միֆ. Կլեոպատրան եգիպտուհի էր:
Փաստ. Կլեոպատրան սերել է մակեդոնական Պտղոմեոսյան դինաստիայից:
8. Ուոլտ Դիսնեյ

Միֆ. Միկկի Մաուսին ստեղծել է Ուոլտ Դիսնեյը:
Փաստ. Հայտնի մկանը ստեղծել է Աբ Այվերկսը՝ ստուդիայի նկարիչը:









