Կորոնավիրուսը կարող է մինչև 5 օր պահպանվել կոշիկների վրա․ Daily Mail

Կորոնավիրուսը կարող է մինչև 5 օր պահպանվել կոշիկների վրա․ Daily Mail
Մարտ 26 12:37 2020

Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է միչև հինգ օր կոշիկների վրա մնալ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Վարակային հիվանդությունների մասնագետները նշում են, որ վարակը կարող է հատակին ընկնելուն պես կպչել կոշկի կաշվին կամ կրնկային հատվածին և այդպես տեղափոխվել բնակարան։

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքից ընտանեկան բժիշկ Ջորջին Նանոսի խոսքով՝ սուպերմարկետների, հանրային տրանսպորտի, գրասենյակների, օդանավակայանների, առևտրի կենտրոնների պես մարդաշատ վայրերում COVID-19-ի՝ կոշիկների վրա հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։

Մասնագետների խոսքով՝ տուն մտնելուց առաջ շատ կարևոր է դրսում թողնել կոշիկները, ինչպես նաև այս օրերին դրսում աշխատողներին խորհուրդ է տրվում դրսի համար կոշկի առանձին զույգ ունենալ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 700 մարդ։

Tert.am

loading...