«Գժվելու բան ա, ժողովո՛ւրդ ջան, պարզապես` գժվելու»․ Արման Աբովյան


«Գժվելու բան ա, ժողովո՛ւրդ ջան, պարզապես` գժվելու»․ Արման Աբովյան
Մարտ 26 10:47 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Ես արդեն չգիտեմ, թե ինչ ասեմ։
Ժողովո՛ւրդ ջան, մի հատ ինձ պատասխանեք` կարելի է արդյոք արտակարգ դրությունը, ինքնամեկուսացումը, տնտեսության որոշ ոլորտների պարալիզացումը, մարդկանց զանգվածային գործազրկությունը, համաճարակը անվանել ֆորս մաժոր:
Կրկին պնդում եմ, պնդում եմ և նորից պնդում եմ, անհապաղ սառեցնել բոլոր վարկերի տոկոսների հաշվարկը անխտիր բոլորի համար մինչև երեք ամիս ժամկետով։ Ուրիշ տարբերակ չկա, պարզապես չկա մարդկանց գոնե մի քիչ այս լոմբարդային գերությունից փրկելու համար։ Գժվելու բան ա, ժողովո՛ւրդ ջան։ Պարզապես` գժվելու»։