«Աշխարհում պանդեմիա է, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է». Էդուարդ Շարմազանով


«Աշխարհում պանդեմիա է, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է». Էդուարդ Շարմազանով
Մարտ 26 10:40 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Ով ինչից խոսում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։

Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։

Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Հ.Գ. Քանի դեռ ուշ չէ, հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։

Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։

Դժվա՞ր է սա հասկանալը»։