«Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել». Փաշինյան


«Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել». Փաշինյան
Մարտ 26 10:30 2020

Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ մենք ստիպված ենք, պարետատունը ստիպված էր մտցնել սահմանափակումներ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ըմբռնումով եք մոտենում եւ բարձր կարգապահությամբ պահում եք պարետատան սահմանած կանոնները: Այդ ամենն արվում է բացառապես բոլորիս անվտանգության համար, որեւէ այլ շարժառիթ չկա: Իհարկե, շատերս տուժում ենք այս իրավիճակից, նաեւ մեր տնտեսական իրավիճակը, մեր քաղաքականությունը նույնպես տուժում է, բայց այսօր մեր ամենակարեւոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է, որից հետո ձեռքներս քշտած անցնեք մեր նոր ապագայի կառուցմանը, ավելի երջանիկ, ավելի վստահ, ավելի հզոր ապագայի ու ներկայի կառուցմանը»,-ընդգծել է նա:

Վարչապետը հավելեց, որ այսօր կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը, որտեղ կքննարկեն 5 ճգնաժամային փաթեթները:

 


loading...