Թուրքիայի առողջապահության նախարարը երիտասարդներին կոչ է արել տանը մնալ և Լև Տոլստոյ կարդալ. ТАСС


Թուրքիայի առողջապահության նախարարը երիտասարդներին կոչ է արել տանը մնալ և Լև Տոլստոյ կարդալ. ТАСС
Մարտ 26 09:57 2020

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան չորեքշաբթի երկրի երիտասարդներին առաջարկել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում տանը մնալ և Լև Տոլստոյ ընթերցել, հաղորդում է ТАСС-ը:

«Կուզեի հիշեցնել, որ երիտասարդների մեծ կուտակումներով վայրերում վարակման վտանգը մեծանում է: Եթե դուք հիվանդանաք, կարող եք վարակը փոխանցողներ դառնալ: Մնացեք տանը և կարդացեք Տոլստոյ և Մուստաֆա Կուտլու»,- ասել է Քոջան՝ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 10-ին՝ տեղաբնակի մոտ, որը վերադարձել էր Եվրոպայից: Ներկայումս երկրում 1827 վարակված մարդ կա, 44-ը մահացել է:



loading...