Ողբերգական ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում․ կա 2 զոհ


Ողբերգական ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում․ կա 2 զոհ
Մարտ 26 01:00 2020

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

 

Վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ավտովթարները, այդ թվում՝ ողբերգական ու ճանապարհային ոստիկանությունը բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն այս հատվածում տեղադրեն երկաթբետոնե լուսային արգելապատնեշներ, ավելացվեն երթևեկությունը կարգավորող ցուցանակների թիվը և նշված ոլորանահատվածում մասնագիտական աշխատանքներ կատարեն ճանապարհաշինարարարները, ինչը կնվազեցնի ավտովթարների թիվը:



loading...