Ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարար


Ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարար
Մարտ 26 00:17 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

 

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։

 



loading...