Բրազիլիայի նախագահը կոչ է արել վերացնել կարանտինը. DW


Բրազիլիայի նախագահը կոչ է արել վերացնել կարանտինը. DW
Մարտ 26 00:00 2020

Չնայած նրան, որ վարակվել է Բրազիլիայի նախագահի մամուլի խոսնակը, Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն կորոնավիրուսը կրկին «փոքր գրիպ» է անվանել: «Ռիսկի գոտում 60 անց մարդիկ են, ինչո՞ւ փակենք դպրոցները»,- ասել է նա:

 

 

Երեքշաբթի, մարտի 24-ին, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ազգին ուղղված ուղերձում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետին և Սան Պաուլուի նահանգապետին կոչ է արել «վերադառնալ նորմալության» և վերջ տալ կարանտինային միջոցառումներին:

 

Բոլսոնարուն կորոնավիրուսը կրկին «մի փոքր գրիպ» է անվանել, քննադատել է ԶԼՄ-ներին վախերի տարածման համար և հայտարարել է, որ տարածքային իշխանությունները պետք է վերջացնեն համաճարակի դեմ կիրառված միջոցառումները: «Ռիսկի գոտում 60-անց մարդիկ են: Ինչո՞ւ փակել դպրոցները»,- վրդովվել է նախագահը:

 

Մինչ այդ Բրազիլիայի շատ քաղաքներում բողոքի ցույցեր էին անցկացնում Բրազիլիայի իշխանությունների դեմ, որոնք, ցուցարարների կարծիքով, անտեսում են համաճարակի սպառնալիքը: Այսպիսով, միայն Բրազիլիայի պատվիրակության կազմում ԱՄՆ կատարած այցի ընթացքում 23 մարդ վարակվել է կորոնավիրուսով, այդ թվում՝ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ֆաբիո Վայնգարտեն: