Եվրոպայի ամենահարուստ մարդը հարստացել է 11 մլրդ դոլարով՝ բորսայում տիրող իրավիճակով պայմանավորված. Bloomberg


Եվրոպայի ամենահարուստ մարդը հարստացել է 11 մլրդ դոլարով՝ բորսայում տիրող իրավիճակով պայմանավորված. Bloomberg
Մարտ 25 23:54 2020

Շքեղ դասի ապրանքներ արտադրող ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 11 մլրդ դոլարով՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ֆոնին տնտեսությանն աջակցելու մասին ԱՄՆ որոշման ֆոնին՝ բորսայում տիրող իրավիճակով:   

 

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ դա «Միլիարդատերերի ինդեքս» վարկանիշում գրանցված առավելագույն աճն է:

 

Մարտի 15-ին LVMH ընկերությունը հայտնել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռքերի համար հեղուկ ախտահանող միջոցի արտադրություն սկսելու մասին: Այդ արտադրանքն անվճար հատկացվելու է ֆրանսիական հիվանդանոցներին: Առնոյի ընկերության ներքո միավորված են Dior, Guerlain և

 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ֆրանսիական ընկերությունը մտադիր է նոյեմբերին ավարտին հասցնել Tiffany & Co. ապրանքանիշը ձեռք բերելու գործարքը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Առնոյի կարողությունն այս տարի արդեն նվազել էր 35.1 մլրդ դոլարով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: