«Ամենայն հավանականությամբ, սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է


«Ամենայն հավանականությամբ, սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Մարտ 25 23:32 2020

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

 

Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ, սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։

 

Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը»:

 

 
 

 

 


loading...