COVID_19 կորոնավիրուսի նոր հնարավոր էպիկենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ-ը․ SCMP


COVID_19 կորոնավիրուսի նոր հնարավոր էպիկենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ-ը․ SCMP
Մարտ 25 23:25 2020

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Մարգարեթ Հարիսի՝ Միացյալ Նահանգները կարող է դառնալ #COVID_19 կորոնավիրուսի հնարավոր էպիկենտրոնը։ Նրա խոսքերը մեջբերում է South China Morning Post-ը:

 

«Այժմ ԱՄՆ-ում նկատվում է հիվանդությունների թվի կտրուկ աճ: Այնպես որ, նրանք իսկապես ունեն նման հնարավոր հեռանկար: Առայժմ չենք կարող ասել, որ սա արդեն այդպես է, բայց այն կարող է դառնալ իրականություն»,- հայտնել է Հարիսը:

 

Միացյալ Նահանգներում, ըստ վերջին տվյալների, գրանցվել է վարակի 54893 դեպք: Մահացել է 783 մարդ, 348-ը բուժվել է: