Հնդկաստանում ոստիկանները փայտե մահակներով ծեծել են կարանտինը խախտողներին (տեսանյութ)


Հնդկաստանում ոստիկանները փայտե մահակներով ծեծել են կարանտինը խախտողներին (տեսանյութ)
Մարտ 25 23:04 2020

Նյու Դելիի ոստիկանությունը փայտե մահակներով ծեծել են կարանտինը խախտողներին: Այդ կերպ ավարտվել է քաղաքացիության վերաբերյալ նոր օրենքի դեմ անցկացվող բողքի ցույցերը: Այս մասին հաղորդում է Լենտան:

 

Ցույցի մասնակիցներին կոչ են արել ցրվել, սակայն, երբ նրանք հրաժարվել են կատարել հորդորները, ոստիկանները գործի են դրել մահակները: Նշվում է, որ ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում նաև կանայք: 

 

Նյու Դելին դեկտեմբերից փակված է եղել բռնկված կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Արգելված են եղել նաև բազմամարդ հավաքները:

 

Նշենք, որ Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 500 դեպք:

 



loading...