Իտալիայում կորոնավիրուսի տարածումը նվազել է․ ՏԱՍՍ

Իտալիայում կորոնավիրուսի տարածումը նվազել է․ ՏԱՍՍ
Մարտ 25 22:57 2020

Վերջին օրվա ընթացքում Իտալիայում մահացությունների թիվը կորոնավիրուսից կազմել է 683 մարդ, ինչը 60 մարդով պակաս է նախորդ օրվա համեմատ, գրում է tass.ru֊ն: 

 

«Այսօր մենք գրանցեցինք 683 հիվանդի մահվան դեպք: Զոհերի ընդհանուր թիվը 7503 էր: Վարակվածների թիվն այս պահին 57521 է: Վերջին օրվա ընթացքում բուժվել է 1036 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 9362», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հաղորդվում է նախորդ օրը 743 զոհի մասին: Համաճարակի բռնկումից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 74 386 մարդ:

loading...