Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի դերասանուհի Իննա Մակարովան


Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի դերասանուհի Իննա Մակարովան
Մարտ 25 22:20 2020

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դերսանուհու դստերը՝ Նատալիա Բոնդարչուկին:

 

«Նա հեռացել է մեզանից: Կներեք, բայց դեռեւս ոչին ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա:

 

Իննա Մակարովան նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Դրանց թվում է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը, որում նա մարմնավորել է Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնային: