Հայաստանի իշխանությունները փոքր եւ միջին բիզնեսի աջակցության միջոցառման մասին տեղեկատվություն են հրապարակել


Հայաստանի իշխանությունները փոքր եւ միջին բիզնեսի աջակցության միջոցառման մասին տեղեկատվություն են հրապարակել
Մարտ 25 21:54 2020

Հայաստանի կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության կայքերում հրապարակվել է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության թվով երրորդ միջոցառումը, որն ուղղված է կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը ու փոփոխվող պայմաններին հարմարվելուն։

 

Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

 

Նա հավելեց, որ նախկինում նման տեղեկատվություն հրապարակվել էր գյուղատնտեսության առնչությամբ։