Մոսկվայում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել․ ՌԻԱ Նովոստի


Մոսկվայում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել․ ՌԻԱ Նովոստի
Մարտ 25 21:40 2020

Մոսկվայում  երկու մարդ է մահացել, որոնց մոտ ավելի վաղ ախտորոշվել էր կորոնավիրուս։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Հիվանդները 88 և 73 տարեկան էին: Նրանց մոտ հաստատել էին թոքաբորբ և ուղեկից այլ հիվանդություններ։ Հիվանդությունների կանխարգելման շտաբից զգուշացնում են՝ առանց բացառության հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումների խստագույն պահպանմանը։

 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: