Ժամանակին Ձեր հորդորով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ. Արթուր Դալլաքյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)


Ժամանակին Ձեր հորդորով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ. Արթուր Դալլաքյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Մարտ 25 21:46 2020

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, թե վերջինս մեղադրական տոնով արտահայտվեց օրավարձով աշխատող քաղաքացիների հասցեին: Պատգամավորը նշեց, թե հիշեցում ունի անելու:

 

«Ժամանակին Ձեր հորդորով ու կոչով, և օրենքների ոչ լիակատար լինելու պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ: Մարդիկ օրինական գրանցված աշխատում էին տաքսու վարորդներ. ոլորտն ազատականացվեց, ինչն, ըստ իս, շատ սխալ էր: Այսօր նրանք ինչ պետք է անեն՝ գոյատևելու և իրենց ընտանիքները պահելու համար»,-հետաքրքրվեց պատգամավորը:

 

«Թույլ տվեք չհամաձայնել, ես որևէ մեկին ապօրինի գործունեության կոչ չէի կարող անել, և դուք սխալ եք ասում: Ես խոսել եմ չգրանցված աշխատակիցների մասին՝ կոչ անելով գրանցվել: Մենք տաքսու վարորդներին ազատել ենք վճարներից, բայց չենք ազատել լիցենզավորման պարտականությունից: Իրենք, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, պետք է ենթարկվեն պարետի պահանջներին»,-պատասխանեց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: