Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն երկու մարդ է մահացել․ ՌԻԱ Նովոստի


Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն երկու մարդ է մահացել․ ՌԻԱ Նովոստի
Մարտ 25 21:34 2020

Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն երկու մարդ է մահացել։ Այժմ վարակվածների ընդհանուր թիվը 93 է: Այս մասին հայտնում է Ռիա Նովսոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող շտաբին:

 

Ավելի վաղ շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը  87 է: Վարակվածներից տասը բուժվել են, գրանցվել է երկու մահ: Հիվանդների թվում կան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: