1 շաբաթվա աշխատանքի սահմանափակումը չի կարող էական ազդել տաքսու վարողների վրա․ վարչապետ

1 շաբաթվա աշխատանքի սահմանափակումը չի կարող էական ազդել տաքսու վարողների վրա․ վարչապետ
Մարտ 25 21:14 2020

Ազգային ժողովում կառավարությանը տրվող հարցերի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետին խնդրեց տաքսու վարորդներին բացատրել, թե ինչ միջոցներով հիմա նրանք պետք է գոյատևեն։ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ տաքսու վարողները արդեն մոտ 1 տարի ազատված են եղել հարկերից և տուրքերից։

 

Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կառավարությունը մարդկանց տվել է գումար վաստակելու մեծ հնարավորություններ։ Ու ևս մեկ նման ծրագիր, որ աջակցելու է փոքր և միջին ձեռնարկատիրությանը, ինչպես նշեց վարչապետը, ընդունվելու է վաղը։

 

 

«Ես չեմ կարծում, որ 1 շաբաթվա աշխատանքի սահմանափակումը պետք է էական ազդեցություններ ունենա։ Եթե ունի էական ազդեցություն… թող այդ ծրագրերից օգտվեն։ Իսկ ովքեր չեն կարողանա օգտվել, էդ էլ իրենց պրոբլեմն է, որովհետև իրենք պետք է լիցենզիա ունենային»,- ասաց Փաշինյանը։

loading...