Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել․ Արցախի ՊԲ


Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել․ Արցախի ՊԲ
Մարտ 25 20:47 2020

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից հայտնում են, որ երկրի զինված ուժերում կորոնավիրուսից վարակման դեպք չի արձանագրվել և, երբեմն, քաղաքացիների շրջանում տարածվող տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականության։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից․

 

«Սիրելի հայրենակիցներ.

 

Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

 

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

 

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:



loading...