Իսպանիայում կորոնավիրոսից մահացածների թիվը գերազանցել է Չինաստանի ցուցանիշը. The Guardian


Իսպանիայում կորոնավիրոսից մահացածների թիվը գերազանցել է Չինաստանի ցուցանիշը. The Guardian
Մարտ 25 20:34 2020

Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը գերազանցել է Չինաստանում արձանագրված մահվան դեպքերին:

 

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը չորեքշաբթի ավելացել է 738-ով՝ հասնելով 3434-ի: Համաճարակի բռնկումից մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 47 610 մարդ:

 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Իսպանիայի բանակը ՆԱՏՕ-ի իր գործընկերներից բժշկական սարքեր և պաշտպանիչ միջոցներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այդ թվում՝ արհեստական շնչառության սարքեր, պաշտպանիչ հանդերձանք, կորոնավիրուսի թեստեր: Այս մասին հայտնել է Իսպանիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարության ղեկավար Միգել Անխել Վիլյարոյան:

 

Հիշեցնենք, որ իսպանացի բժիշկները նախօրեին հայտնել էին երկրում բժշկական սարքերի պակասի մասին:  

 

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, հասել է 436 159-ի, մահացել է 19 648 մարդ, ապաքինվել՝ 111 847-ը: