Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են. Թորոսյան


Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են. Թորոսյան
Մարտ 25 20:08 2020

«Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին:

 

«Թեստերը ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված»,- ասաց Թորոսյանը: