Եկել է ժամանակը վերջ դնելու զինված հակամարտություններին և համատեղ ջանքերը կենտրոնացնելու իրական պայքարում. Անտոնիու Գուտեռեշ ТАСС


Եկել է ժամանակը վերջ դնելու զինված հակամարտություններին և համատեղ ջանքերը կենտրոնացնելու իրական պայքարում. Անտոնիու Գուտեռեշ  ТАСС
Մարտ 25 19:50 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով:

 

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 կորոնավիրուսի առաջ: Վիրուսը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից: Այն անգթորեն հարվածում է բոլորին: Միևնույն ժամանակ աշխարհով մեկ չեն դադարում զինված հակամարտությունները»,- Գուտերիշի հայտարարությունը ներկայացնում է ТАСС գործակալությունը:

 

Նրա խոսքով՝ առավել խոցելի են կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցողները և տեղահանվածները, որոնք էլ առավել թանկ են վճարում:

 

«Եկեք չմոռանանք, որ պատերազմների մեջ գտնվող երկրներում բուժասանիտարական սպասարկումը վատ վիճակում է գտնվում: Բուժաշխատողները հաճախ հարձակումների են ենթարկվում: Կատաղի վիրուսը պատկերավոր կերպով ցուցադրում է պատերազմի խելահեղությունը: Այդ պատճառով կոչ եմ անում անհապաղ համաշխարհային հրադադար հայտարարել աշխարհի բոլոր անկյուններում:

 

Եկել է ժամանակը վերջ դնելու զինված հակամարտություններին և համատեղ ջանքերը կենտրոնացնելու մեր ողջ կյանքի իրական պայքարում»,- ասել է Գուտեռեշը:



loading...