«Սասնա ծռեր» շարժումը հրապարակային հարցում է անցկացնում

«Սասնա ծռեր» շարժումը հրապարակային հարցում է անցկացնում
Մարտ 25 19:18 2020

«Սասնա ծռեր» շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակային հարցում է իրականացնում:

Հարցման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տ․ Ավինյանին

ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանին

Հարգելի պարոնայք

Տարաբնույթ տագնապալի տեղեկություններ են շրջանառվում Արցախում վիրուսային հիվանդությունների համաճարակային ֆոնի առկայության վերաբերյալ։

Հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը, այդ տեղեկությունների ստուգումը եւ ստուգման արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը դառնում է ազգային անվտանգության հրամայական։

Վերը նշվածի հաշվառմամբ, խնդրում ենք պատասխանել հետեւյալ հարցերին.

1) ս.թ. մարտի 23-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ստեփանակերտի հիվանդանոցում գրանցվե՞լ է արդյոք թոքաբորբով հիվանդ 60 անց տարիք ունեցող չորս քաղաքացու մահ,

2) եթե այո, ապա ի՞նչն է եղել նրանց հիվանդության պատճառը,

3) Արցախում կա՞ն արդյոք թոքաբորբով հիվանդացության բազմաթիվ դեպքեր։

Միեւնույն ժամանակ՝ իրավապաշտպան եւ այլ շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք իրենց հերթին ստուգել վերը նշված տեղեկությունները եւ արդյունքների մասին իրազեկել հանրությանը։

Հարգանքով՝

"Սասնա Ծռեր" համահայկական կուսակցության քարտուղարություն

25 մարտ 2020 թ., Երեւան»:

 

loading...