Համաճարակի ժամանակ բուժօգնություն ցույց տալիս վարակված ու մահացած կամ հաշմանդամ դարձած բուժաշխատողները, նրանց ընտանիքի անդամները պետք է փոխհատուցվեն արժանվույնս․ Ս. Սողոմոնյան


Համաճարակի ժամանակ բուժօգնություն ցույց տալիս վարակված ու մահացած կամ հաշմանդամ դարձած բուժաշխատողները, նրանց ընտանիքի անդամները պետք է փոխհատուցվեն արժանվույնս․ Ս. Սողոմոնյան
Մարտ 25 18:43 2020

Առողջապահության ոլորտի կազմակերպիչ Սամվել Սողոմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում առաջարկել է օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորել  համաճարակի ժամանակ բուժօգնություն ցույց տալիս վարակված ու դրա արդյունքում մահացած կամ հաշմանդամ դարձած բուժաշխատողներին ֆինանսական փոխհատուցման հարցը․

«Հարգելի հայրենակիցներ.

Առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնությամբ ամրագրել, որ համաճարակի ժամանակ բուժօգնություն ցույց տալիս վարակված ու դրա արդյունքում մահացած կամ հաշմանդամ դարձած բուժաշխատողներին հավասարեցնեն հայրենիքի պաշտպանության ժամանակ մահացած կամ հաշմված զինծառայողների հետ ու գոնե ընտանիքներին համապատասխան փոխհատուցում տան»։