Եթե ոստիկանության ուժերը չբավարարեն, կարող են ներգրավվել նաեւ զինված ուժերը. Հովհաննես Խուդոյան


Եթե ոստիկանության ուժերը չբավարարեն, կարող են ներգրավվել նաեւ զինված ուժերը. Հովհաննես Խուդոյան
Մարտ 25 14:37 2020

 

Կառավարության որոշման այսօրվա փոփոխությամբ արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են ներգրավվել նաեւ պաշտպանության նախարարության ուժերը։ Այս մասին այսօր` մարտի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Եթե դեռ չեք նկատել։

Կառավարության որոշման այսօրվա փոփոխությամբ արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են ներգրավվել նաեւ պաշտպանության նախարարության ուժերը։

Այսինքն, եթե ոստիկանության ուժերը չբավարարեն, կարող են ներգրավվել նաեւ զինված ուժերի ստորաբաժանումներ /ինչպես եւ ամբողջ աշխարհում/»,- գրել է նա: