«Շատ շուտով, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու, Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում». Միհրան Հակոբյան

«Շատ շուտով, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու, Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում». Միհրան Հակոբյան
Մարտ 25 18:29 2020

Փնթիության ու հանցավոր անգործության արդյունքում երկիրն անդունդի առաջ կանգնեցրած խմբակը ոչ մի ձև չի հրաժարվում փող աշխատելու մոլուցքից: Պարզ է, որ այս և եկող ամիսներին հավելավճարներ ու պարգևավճարներ չեն ստանալու, որովհետև ֆինանսական բեռի տակ ճռռացող ժողովուրդն ուղղակի «հում-հում կուտի» իրենց այս օրը գցած անգործունակների իշխանությանը: Բայց դե ցեխից մեղրի կարասն ընկածները ո՞նց կարող են առանց մեծ փողի յոլա գնալ, չէ՞ որ արդեն մեծ փողին սովորել են:

 

Ու հենց դրա համար էլ ուզում են օրենքը փոխել և գովազդային շուկան վերաձևավորել: Ալեն Սիմոնյանի փորացավը հենց դա է` մեծ փող: Երևանում բոլորը գիտեն, որ այս տղան գովազդային շուկայում հետաքրքրություններ ունեցել է, ունի ու հիմա էլ շատ ավելի մեծ կտոր է ուզում ունենալ` օգտագործելով պետական լծակներն ու անձամբ իր բիզնես շահի համար իր տակ քաշելով գովազդային շուկան: Այո՛, տնտեսական կոլափսի առաջ կանգած երկրում, որտեղ շատ շուտով, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու, Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում:

 

Ու մի ապշեցուցիչ հանգամանքի մասին: Ես էլ եմ պատգամավոր եղել, ես էլ եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել, Նիկոլ Փաշինյանին պատասխանել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել: Ու ինչպես այն ժամանակ չէի հասկանում, նույն կերպ էլ հիմա չեմ հասկանում` ո՞նց կարելի է սեփական անձը մանրացնել ու այնքան էժանացնել, որ փաստարկներով խոսելու փոխարեն մարդու անունն աղավաղել, օրինակ` Նիկոլին դիմել Նիկոլիկ կամ, ասենք, Կոլիկ: Իհարկե, կարելի էր այդպես անվանել, հիմա էլ կարելի, բայց իմա՞ստը, մարդու անունը աղավաղելուց հաճո՞ւյք են ստանում, թե՞ սեփական անձի կշիռն են բարձրացնում։ Իմա՞ստը, տղերք, իմա՞ստը: Չէ՞ որ վաղը-մյուս օր պատասխան տալու խնդիր է լինելու:

 

Հ.Գ. Ալենը խնդիր չունի մեծ-մեծ խոսելու: Իրենից պատասխան չի ակնկալվում, մի անգամ ասել եմ, հիմա չկրկնվեմ, թե ինչու չի ակնկալվում: Բայց, օրինակ, Թևոսյան Վահագնը պատասխան ունի՞, ի՞նչ է ասելու: Չգիտեմ, ինչպես ասում են, վերջը լավ լինի:

 

loading...