ՍԱՏՄ-ն պատժելու է առանց դիմակի և ձեռնոցի աշխատող տնտեսվարողներին


ՍԱՏՄ-ն պատժելու է առանց դիմակի և ձեռնոցի աշխատող տնտեսվարողներին
Մարտ 25 18:10 2020

Խանութի վաճառողները պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոց սննդամթերքը վերցնելու ընթացքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

 

«Վաճառողները պարտադիր պետք է կրեն ձեռնոցներ յուրաքանչյուր մթերքը, այդ թվում՝ հացը վերցնելու ժամանակ և հետո ձեռնոցները պետք է հանեն՝ հետագայում գումար վերցնելու կամ այլ գործողություններ կատարելու համար։ Տնտեսվարողն իր աշխատակիցներին պետք է պարտադիր ապահովի դիմակով և ձեռնոցով»,- ասաց Ավետիսյանը։

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ կան շատ տնտեսվարողներ, ովքեր չեն հասկացել ՍԱՏՄ-ի ցուցումների լրջությունը։

 

Ավետիսյանը  խոսքով՝ այդ տնտեսվարողները առաջիկայում կպատժվեն։

 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: