Ակնհայտորեն անկման փուլում ենք. կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ. Նիկոլ Փաշինյան


Ակնհայտորեն անկման փուլում ենք. կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ. Նիկոլ Փաշինյան
Մարտ 25 16:42 2020

Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենն արձանագրում ենք որպես ապացույց՝ մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության:

Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:

 

Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ:

 

Ստորև այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները:

 
 
 
 

Փետրվար

Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս
Շինարարության աճ – 25 տոկոս
Ծառայությունների աճ – 3.5 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 10 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս
Արտահանման աճ – 7.6 տոկոս

Հունվար-Փետրվար

 

Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս
Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս
Շինարարության աճ - 5.8 տոկոս
Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս
Ծառայությունների աճ - 11.2 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս
Արտահանման աճ - 8.8 տոկոս», - գրել է վարչապետը։