Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է մասնակցելու միասնական աղոթքին


Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է մասնակցելու միասնական աղոթքին
Մարտ 24 22:10 2020

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին (երևանյան ժամանակով`15:00-ին):

 

«Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղելու դեպ երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,- գրել է սրբազան քահանայապետը Twitter-ում:

 

Ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ մի շարք երկրներում աղոթատեղիներն ու երկրպագության վայրերը նույնպես փակվում են՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներով: