«Ես վայելում եմ այս օրերին ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»․ Էլթոն Ջոն (լուսանկարներ)


«Ես վայելում եմ այս օրերին ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»․ Էլթոն Ջոն (լուսանկարներ)
Մարտ 24 19:50 2020

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնը Zane Lowe on Apple Music հաղորդման շրջանակում խոսել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընտանիքին շատ ժամանակ տրամադրելու մասին, ինչպես նաև երկրպագուներին հորդորել է վարակի տարածումը կանխելու նպատակով տանը մնալ, գրում է Daily Mail-ը:

 

72-ամյա երաժշտի խոսքով՝ այս ընթացքում ինքը վայելել է երկու որդիների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։

 

«Այս օրերին մարդիկ ավելի շատ ժամանակ կանցկացնեն իրենց ընտանիքիներ հետ։ Ես վայելում եմ նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, քանզի ինձ ոչ միշտ է հնարավորություն ընձեռվում լինել նրանց կողքին»,- ասել է երաժիշտը։

 

Էլթոն Ջոնի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը կարող է մերձեցնել մարդկանց և ստիպել գնահատել կյանքը։

 

«Միգուցե, այս ամենը մերձեցնի մարդկանց և ստիպի միմյանց հանդեպ ավելի ուշադիր լինել․ մենք  այնքան եսասեր ենք, այդ թվում՝ ես։ Առհասարակ, կսկսենք խորհել կյանքի իմաստի մասին։ Ինձ համար կյանքի իմաստը սիրո, առատաձեռնության, միասնականության մեջ է»,- ասել է նա։

Family: In a new interview, the Rocketman hitmaker, 72, told how he was 'loving every second' of spending 24/7 with his boys as he also discussed the importance of music and staying positive during this difficult time (pictured in 2018)

Family time: I'm enjoying it so much because I don't spend that much time with my family during the day and I'm loving every second of it. So cherish it while you can. Every cloud has a silver lining (pictured in 2015)

Entertainment: 'We're playing every day, at 5:30 we play Snakes and Ladders, which in America is called Chutes and Ladders, and it's become a family routine now and it's fantastic'